Թուրքիայի Ադանա քաղաքում խուճապ առաջացնելու համար քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի Ադանա քաղաքում մոտ 10.000 մարդու sms հաղորդագրություն էր ուղարկվել նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված, որում նշված է եղել. «Ձեր տեստի արդյունքը դրական է»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Հաղորդագրությունն ուղարկվել է Ադանայի քաղաքային հիվանդանոցի անունից և նշված է եղել նաև բժիշկի անունը։

Ադանայի նահանգապետարանը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ և պարզել, որ հիվանդանոցում այդ անունով բժիշկ չկա և հաղորդագրությունը կեղծ է։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ հաղորդագրության հեղինակը Ադանային Չուքուրովա վարչական շրջանի համայնքապետարանի աշխատակից Ա.Թ.-ն է։ Նրան հասարակության մեջ վախ և խուճապ առաջացնելու մեղադրանքով ձերբակալել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031