Բաժիններ՝

Կորոնավիրուսի բռնկումը կարող է հանգեցնել գրեթե 8 մլն բրիտանացիների հոսպիտալացման. The Guardian

Կորոնավիրուսի բռնկումը Մեծ Բրիտանիայում կարող է տեւել մինչեւ հաջորդ տարվա գարուն եւ հոսպիտալացում կարող է պահանջվել Միացյալ ագավորության 7,9 մլն քաղաքացիների:

Այդ մասին մարտի 15-ին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված այն գաղտնի ճեպազրույցի նյութերը, որը Public Health England (PHE) կառավարական բժշկական ծառայությունն անցկացրել է Անգլիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարության համար:

«Բնակչության մինչեւ 80 տոկոսը, ինչպես սպասվում է, COVID-19-ով կախտահարվեն առաջիկա 12 ամսում, եւ կարող է մարդկանց մինչեւ 15 տոկոսի (7,9 մլն մարդ) հոսպիտալացում պահանջվել»,-նշվում է փաստաթղթում, որը մեջբերում է թերթը:

Մեծ Բրիտանիայում հիվանդությունը հաստատված է 1372 մարդու մոտ, 35-ը մահացել են: Միեւնույն ժամանակ այժմ ինֆեկցիայի անալիզները վերցվում են միայն ծանր հիվանդներից:

Կառավարության գնահատումներով՝ դա նշանակում է, որ հիվանդացածների իրական թիվը կարող է կազմել 5-ից մինչեւ 10 հազար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս