
Մարոկոյի թագավորը կարգադրել է շուրջ 1 մլրդ դոլար հատկացնել երկրում կորոնավիրուսի դեմ պայքարին

Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորը կառավարությանը ցուցում է տվել ձեռնամուխ լինել անհապաղ 10 մլրդ դիրհամ (մոտավորապես 1 մլրդ դոլար) ծավալով հատուկ ֆոնդի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածմանը հակազդելու համար:
Այդ մասին ասված է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ: «10 մլրդ դիրհամ ծավալով այս ֆոնդը կօգտագործվի «…» բժշկական համակարգի այն մասի նորացման ծախսերը ծածկելու համար, որը վերաբերում է համապատասխան ենթակառուցվածքին եւ լրացուցիչ միջոցներին, որոնք անհրաժեշտ են ձեռք բերել շտապ կարգով»,-հայտնել են միապետի դիվանատանը:
Ֆոնդը նաեւ «կծառայի ազգային տնտեսության աջակցմանը մի ամբողջ շարք միջոցներ ձեռնարկելու ճանապարհով, որոնք կառաջարկվեն կառավարության կողմից»: Մարոկոյում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 2-ին: Այդ ժամանակվանից, ըստ պաշտոնական տվյալների, վարակվել է 28 մարդ, ներառյալ սարքավորումների, տրանսպորտի, լոգիստիկայի եւ ջրային ռեսուրսների նախարար Աբդելքադեր Ամարուն: Մեկ մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: