
Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդը վարակվել է կորոնավիրուսով

Ֆիլիպինների Սենատում մեծամասնության առաջնորդ Խուան Միգել Զուբիրին հայտնել է, որ իր անալիզի արդյունքները կորոնավիրուսի առկայություն են ցույց տվել օրգանիզմում:
«Տխրությամբ ստիպված եմ հայտարարել, որ ինձ մոտ կորոնավիրուսի առկայության դրական արդյունք է գրանցվել»,- մարտի 16-ին գրել է քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում:
Նա նաեւ հայտնել է, որ անալիզները հանձնել է անցած շաբաթ, իսկ մարտի 11-ից ինքնամեկուսացման մեջ է գտնվում կոնրոնավիրուսի առկայության հավանականության կապակցությամբ:
Սենատորը կարանատինի մեջ կգտնվի եւս առնվազն 10 օր: Վերջին տվյալների համաձայն, Ֆիլիպիններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 140 դեպք, առնվազն 12 մարդ մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: