Բաժիններ՝

Եգիպտոսը դադարեցնում է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչև 31-ը

Եգիպտոսը դադարեցնում է ավիահաղորդակցությունը մարտի 19-ից մինչեւ 31-ը: Այդ մասին մարտի 16-ին Կահիրեում հայտնել է կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին:

«Հինգշաբթի օրվանից մինչեւ մարտի 31-ը դադարեցվում է ավիահաղորդակցությունը երկրի բոլոր օդանավակայաններով,-հայտարարել է նա մամուլի ասուլիսում:-Ցանկացող բոլոր օտարերկրյա քաղաքացիները կարող են Եգիպտոսից մեկնել մինչեւ այդ ժամկետը»:

Վարչապետի խոսքով՝ միայն այդ միջոցառումը, ինչպես սպասվում է, պետությանը վնաս կհասցնի 2,25 մլրդ եգիպտական ֆունտի (ավելի քան 143 մլն դոլար) չափով, իսկ գանձարանի ընդհանուր կորուստները կարող են կազմել 113 միլիարդ եգիպտական ֆունտ (ավելի քան 7 մլրդ դոլար): Եգիպտոսում ներկայում պաշտոնապես գրանցված է նոր կորոնավիրուսով վարակման 126 դեպք, երկու մարդ մահացել է, 26-ը՝ ապաքինվել 26-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031