Բաժիններ՝

 «Լիվերպուլը» փակում է բոլոր խանութները Բրիտանիայում և Իռլանդիայում

«Լիվերպուլը» լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Լիվերպուլը» փակում է ռեստորանը, ակումբի խանութները Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ինչպես նաև թանգարանը: Չեն անցկացվելու նաև «Էնֆիլդի» շրջագայությունները: Ինչպես նշվել է, այդ միջոցներն ուժի մեջ կլինեն մարտի 18-ից ապրիլի 4-ը:

«Լիվերպուլի» առցանց խանութը կշարունակի գործել, ինչպես նաև բոլոր խանութները, որտեղ կարելի է գնել ակումբի պաշտոնական ապրանքատեսակը, որոնք գտնվում են Բրիտանիայի և Իռլանդիայի սահմաններից դուրս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս