Բաժիններ՝

Նոր Զելանդիայում դադարեցրել են «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները. The Hollywood Reporter

Amazon-ը երկու շաբաթով դադարեցրել է «Մատանիների տիրակալը» սերիալի նկարահանումները Նոր Զելանդիայում: Այս որոշումը կապված է այն միջոցների հետ, որոնք երկրում ձեռնարկվում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:

Ինչպես հայտնել է The Hollywood Reporter-ը, նկարահանման խումբը, որը հաշվում է 800 մարդ, ստացել է համապատասխան ծանուցում: Հրատարակության տվյալներով՝ նախագծի մասնակիցներից ոչ մեկի մոտ վարակում չի հայտնաբերվել: Այդ կերպ ընկերությունը փորձում է «նվազագույնի հասցնել ծանրաբեռնվածությունը ռեսուրսների ու ենթակառուցվածքի վրա եւ իր ավանդը ներդնել վիրուսի տարածման դեմ պայքարում»: Պլանավորվում է, որ սերիալի նկարահանումները կնստեն 1 մլրդ դոլար:

Դրա հետ մեկտեղ սերիալի նկարահանման աշխատանքը վերսկսելու ստույգ ժամկետների մասին չի հաղորդվում: 2019 թվականի նոյեմբերին Amazon-ը սերիալ-պրիկվելը երկարացրել է երկրորդ եթերաշրջանով, այդ մասին ասվել է Variety-ի նյութում: Սերիալի մշակմամբ զբաղվում են Ջոն Դ.Փեյնը եւ Պատրիկ Մաք-Քեյը: Բրայան Քոգմանը, որն աշխատել է «Գահերի խաղի» վրա, նշանակվել է պրոդյուսեր-կոնսուլտանտ: Մի քանի սերիա կնկարահանի Խուան Անտոնիո Բայոնան՝ «Ապաստան», «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը 2» ֆիլմերի ռեժիսորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս