«Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը». Սոբյանին
«Խորը ցավով հայտնում եմ, որ մենք ունենք կորոնավիրուսային վարակից առաջին կորուստը։ Մահացել է 78-ամյա կին, ում մոտ թոքաբորբը բարդացել էր ծանր հիվանդություններով` երկրորդային տիպի շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ և հիպերտոնիա։ Նրա շրջապատը հսկողության ներքո է, բարդացումներ չկան»,- ասել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Հիվանդը հոսպիտալացվել է մարտի 13-ին, բայց հարազատների ցանկությամբ` տեղափոխվել է մասնավոր բժշկական կլինիկա։ Սակայն կորոնավիրուսի անալիզների դրական պատասխանից հետո նա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց։
«Կինը, կապված շնչառական անբավարարության ուժգնության հետ, ստանում էր ինտենսիվ թերապևտիկ բուժում` ռեանիմացիայի պայմաններում։ Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվել է մեկուսացված»,- հայտնում են ռուսական աղբյուրները։
Նշենք, որ Ռուսաստանում արձանագրված է կորոնավիրուսի 147 դեպք։ Վերջին օրերին վարակվածների թիվը 33 է եղել։ Արդեն առողջացել է 5 մարդ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը