
Կանադայում կորոնավիրուսի 690 հաստատված դեպք կա

Կանադայում մարտի 18-ի ժամը 21:00-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 690 է:
Ընդ որում, ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում` 231, այնուհետև Օնտարիոյում` 214, Ալբերտայում` 119 և այլն:
Արձանագրված դեպքերի 52 տոկոսը Կանադայում տղամարդիկ են: 31 տոկոսը 60 և ավելի տարեկան անձինք են: Ընդհանուր հաստատված դեպքերի 11 տոկոսը հոսպիտալացված է: Նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: 69 տոկոսը ճամփորդներ են, իսկ 13 տոկոսը նրանց հետ սերտ շփում ունեցած անձինք:
Այս երկրում հավանական դեպքերի թիվը 35 է: