
Էրդողանի ասուլիսի ժամանակ աթոռներին նստելու հատուկ կարգ է սահմանվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մասնակցել է կորոնավիրուսի թեմայով Անկարայի Չանքայա պալատում տեղի ունեցած պաշտոնյաների ժողովին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Ժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ուշադրություն է գրավել մասնակիցների նստեցման նոր կարգը՝ պայմանավորվածե կորոնավիրուսի տարածման դեմ պայքարով։
Մարդկանց միջև սոցիալական հեռավորություն ապահովելու համար մասնակիցներին նստեցնելիս նրանց միջև մեկական աթոռ ազատ են թողել: Դահլիճի դատարկ աթոռների վրա փակցվել է հետևյալ գրությունը «Խնդրում ենք հանուն ձեր առողջության այս աթոռը ազատ թողնել: Պահպանե՛ք տարածությունը»:
Թուրքիայի նախագահին կորոնավիրուսից պաշտպանելու համար նույնպես ուշագրավ միջոցներ են կիրառվում: Էրդողանի անվտանգության աշխատակիցները, որոնք ամենուր ուղեկցում են նրան, ձեքներում ունեն ջերմային տեսախցիկներ, որոնցով անընդհատ չափում են Թուրքիայի նախագահին մոտ գտնվող անձանց ջերմությունը: