Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով՝ հասնելով 1264-ի:
Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը:
Բրազիլիայի կառավարությունը բոլոր օտարերկրացիների համար 30 օրով փակում է երկրի օդային սահմանները կորոնավիրուսի պատճառով:
«Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնորական արյան հավաքագրման կետերի աշխատանքը։
Մարտի 26-ին ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 17:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով մարտի 27-ին, առավոտյան 1:00-ին) Միացյալ Նահանգներում գրանցվել է՝ կորոնավիրուսի 82404, Չինաստանում՝ 81285, Իտալիայում՝ 80589, Իսպանիայում՝ 56786, Գերմանիայում՝ շուրջ 44 հազար, Իրանում՝ ավելի քան 29 հազար վարակակիր:
Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։
«Իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրություններին և ԼՂ հակամարտության գոտում ներկայումս առկա անվտանգային խնդիրներին։
Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության թիվը ռեկորդային աճ է գրանցել:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում մտցված սահմանափակումները սկսում են իրենց ազդեցությունը թողնել` թեպետ դեռ վաղ է դրական ազդակ ուղարկելը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր:
Կորոնավիրուսի համաճարակն աշխարհին փոփոխություններ կբերի, որոնք իրենց ծավալներով համեմատելի կլինեն համաշխարհային պատերազմների հետևանքով տեղի ունեցած փոփոխություններին: Այսպես է կարծում տնտեսագետ Անդրեյ Մովչանը:
Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում:
ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել:
Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:
«Չաշխատելը թուլացնում է մարմինը, բայց հղկում է միտքը»: Ստույգ չեմ հիշում՝ հնդկական ասացվա՞ծք է, թե՞ յոգայի մասին ինչ-որ գրքում եմ կարդացել: Կարևոր չէ: Այսօր բոլորս ձևացնում ենք, թե հեռահար աշխատանքի ենք անցել: Իրականում չենք աշխատում: Իհարկե: Որովհետև եղած-չեղած մտքերը միայն կորոնավիրուսի հետ են կապված: Բայց բոլորս հիշում ենք օրենքի ու պարետատան պահանջը խուճապ չառաջացնելու մասին: Հիշում ենք ու միայն պաշտոնական տեղեկատվություն ենք կարդում:
«Հնարավոր չէ իրագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ և թույլ չտալ վիրուսի տարածում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա ներկայիս ռիսկերին։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակը կհաղթահարի երեք ամսից էլ շուտ ժամանակում, գրում է ria.ru-ն։
Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը:
Հնդկաստանի իշխանությունները կհատկացնեն 22 մլրդ դոլար կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 182-ով:
Մարտի 26-ի առավոտյան ներկայիս Թուրքիայի Վան նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան 08։39-ին՝ ընդերքի 5 կմ խորության վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 472 հազարը:
Թուրքիայում մարտի 25-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 59-ի:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Աշխարհը կտրուկ փոխվել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ մահացու կորոնավիրուսի անսպասելի տարածման պատճառով: Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ մեկուսացված են իրենց տներում՝ վախենալով շփվել որևէ մեկի հետ, որը կարող է վիրուսակիր լինել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը կարող է նրան հնարավորություն տալ 2024 թվականին վերընտրվել նախագահի պաշտոնում: