Բաժիններ՝

Ռումինիայում արտակարգ դրություն են մտցրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով

Ռումինիայի նախագահ Քլաուս Յոհաննիսը մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն է մտցրել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին պետության ղեկավարը հայտնել է մամուլի համար արված հայտարարության մեջ, որն ուղիղ եթերով հեռարձակել են հիմնական հեռուստաալիքները:

«Սկսած այսօրվանից՝ Ռումինիայի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է սահմանվում 30 օր ժամկետով»,-ասել է նա:

Նախագահի ստորագրած դեկրետում թվարկված են այն միջոցները, որոնք ձեռնարկվում են արտակարգ դրության պայմաններում: Հինգ օրվա ընթացքում դեկրետը պետք է հավանություն ստանա խորհրդարանի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս