«Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա մենք կբախվենք վատագույն սցենարի»․ ԱՀԿ ներկայացուցիչ

Եթե երկրներն առանց COVID-19-ի նախազգուշական միջոցների շարունակեն բացել իրենց սահմանները, ապա իրադրությունը կզարգանա վատագույն սցենարով։ Այս մասին ՄԱԿ-ի Ժնեևի բաժնին կից Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության բնագավառում ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է ria.ru-ն։

«Եթե երկրները շարունակեն առանց առողջապահության համակարգերում ստեղծված իրավիճակը հաղթահարելու բացել իրենց սահմանները, ապա մենք կբախվենք վատագույն սցենարի», – ասել է նա:

Նրա խոսքով՝ պետությունները պետք է կենտրոնանան իրենց առողջապահական համակարգերին աջակցելու վրա, որպեսզի կանխեն նոր դեպքերի հնարավոր աճը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս