Հարավային բևեռում արձանագրվել է ռեկորդային տաքացում
Անցած երեք տասնամյակների ընթացքում Հարավային բևեռում ջերմաստիճանը երեք անգամ ավելի արագ է բարձրացել, քան միջինում մոլորակի վրա: Այս մասին ասված է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Nature Climate Change գիտական ամսագրում:
Գիտնականները պարզել են, որ ամեն տասնամյակ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0.6 աստիճանով, ինչը մոլորակի միջին բարձրացումից երեք անգամ ավելի արագ է:
Նշվում է, որ այս երևույթի պատճառներից մեկը Խաղաղ օվկիանոսի արևադարձային արևելյան մասում ծովի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացումն է:
Ինչպես գրում է Reuters-ը, կարևոր դեր է խաղացել նաև մարդածին գործոնը: Այսպիսով, գործակալության տվյալներով՝ 30 տարի շարունակ (մինչև 2018 թվականը ներառյալ), Հարավային բևեռում միջին ջերմաստիճանը բարձրացել է 1.8 աստիճանով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը