
Ավստրալիայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, նրանցից մեկն անչափաս է եղել

Արևմտյան Ավստրալիա նահանգում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է մի տղամարդ և մի աղջիկ, ևս մեկ մեծահասակ և երեխա ծանր վիրավոր են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Քիմբերլիի շրջանի ոստիկանությանը:
Իրավապահները նշել են, որ ուղղաթիռն ընկել է Բրում գյուղի արվարձաններում: Ոստիկաններին դեպքի վայր են կանչել տեղական ժամանակով 14:35-ին:
«Դժբախտաբար, վթարի հետևանքով զոհվել է մի տղամարդ և մի աղջիկ, որը ենթադրաբար 11 տարեկան էր: Մեկ մեծահասակ և մեկ երեխա էլ հիվանդանոցում են, նրանք ծանր վիճակում են», – «Ֆեյսբուք»-ում հայտնել է շրջանի ոստիկանությունը:
ABC հեռուստաալիքը հայտնել է, որ ուղղաթիռի օդաչուն տեղում մահացել է՝ ստացած վնասվածքներից, իսկ աղջիկը մահացել է հիվանդանոցում:
Ավստրալիայի տրանսպորտային անվտանգության բյուրոն (ATSB) հայտարարել է, որ հետաքննում է վթարը: Գործակալության ներկայիս տվյալներով ՝ վթարի է ենթարկվել Robinson R44 ուղղաթիռը: