Բաժիններ՝

Հնդկաստանի արևելքում կայծակի հարվածների զոհ է դարձել 26 մարդ

Հուլիսի 2-ին Հնդկաստանի Բիհարի արեւելյան նահանգի առնվազն 26 բնակիչ է զոհվել կայծակի հարվածներից: Այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը:

Վերջին ժամանակներս Բիհարում դա արդեն երրորդ նման կարգի ողբերգությնն է մեծ թվով զոհերով: Հունիսի 25-ին կայծակներից զոհվել է 92, իսկ հունիսի 30-ին՝ եւս 11 մարդ, հիշեցնում է հրատարակությունը:

Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճան այն է, որ մարդիկ ամպրոպի ժամանակ շարունակում են աշխատել դաշտում՝ չնայած վտանգի բարձր մակարդի հայտարարմանն արտակարգ ծառայությունների կողմից: Բիհարի կառավարության գլխավոր նախարար Նիթիշ Կումարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031