Բաժիններ՝

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակածների թիվն աճել է ավելի քան 20.000-ով

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 20 903-ով եւ հասել 625 544-ի: Ինչպես հուլիսի 3-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, 24 ժամում մահացածների թիվն ավելացել է 379-ով եւ հասել 18 213-ի:

Ախտահարվածների թվի օրական աճը Հնդկաստանի համար դարձել ռեկորդային համավարակի ամբողջ ժամանակամիջոցում, նախորդ ռեկորդը սահմանվել էր հունիսի 28-ին (ավելի քան 19,9 հազար): Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի հիվանդանոցներում բուժվում է 227 439 հիվանդ, առողջացել է 379 892-ը: Փորձագետների կարծիքով՝ հայտնաբերված ախտահարվածների թվի աճը բացատրվում է ոչ միայն հիվանդության տարածմամբ, այլեւ այն հանգամանքով, որ երկրում մշտապես աճում է կորոնավիրուսի համար կատարված թեստերի քանակը: Անցած օրը Հնդկաստանում կատարվել է 241 576 նման թեստ:

«Երկրում COVID-19-ի (նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության – ծանոթ. խմբ.) համար թեստավորվածների ընդհանուր թիվը շուտով կհասնի 10 միլիոնի: Դա հնարավոր է դարձել Հնդկաստանի կառավարության կողմից բոլոր խնդիրների վերացման շնորհիվ: Ներկայումս Հնդկաստանում կա 1 065 լաբորատորիա, որտեղ նման թեստեր են անում»,- նշվել է նախարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս