Մերկելը համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է հանրության առջև հայտնվել պաշտպանական դիմակով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարկն սկսվելուց հետո առաջին անգամ հրապարակորեն պաշտպանական դիմակ է կրել: Դա տեղի է ունեցել հուլիսի 3-ին Բունդեռատի (Դաշնային երկրամասերի ներկայացուցիչների պալատ) նիստից առաջ:
Լուսանկարում, որը հրապարակել է Focus Online հրատարակությունը, նա Եվրամիությունում ԳԴՀ-ի ներկայացուցչության լոգոտիպով դիմակ հագած կանգնած է Սաքսոնիա Անհալտի վարչապետ Ռայներ Հազելոֆի հետ:
Հունիսի 29-ին Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մամուլի ասուլիսում լրագրողներից մեկը հարցրել է, թե կանցլերն ինչու երբեք հանրության առեջեւ պաշտպանական դիակով չի հայտնվում: Մերկելը պատասխանել է, թե պահպանում է հեռավորության ընդունված կանոնները, ուստի իրեն բերանի եւ քթի պաշտպանություն հարկաոր չէ: Ըստ որում նա հավելել է, որ դիմակ է կրում, երբ գնում է գնումներ կատարելու, ինչպես նաեւ ամբողջությամ վերցված հետեւում է համավարակի պայմաններում «գործողությունների հանձնարարված կարգին»: Մերկելը նաեւ նշել է, որ հետագայում «տակավին կլինեն» իրեն դիմակով տեսնելու «հնարավորություններ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: