ԱՄՆ-ում հուսով են, որ մինչև աշուն կկարողանան ամսական կորոնավիրուսի մինչև 50 միլիոն թեստ կատարել
ԱՄՆ-ի իշխանությունները հուսով են, որ մինչեւ աշուն երկրում կլինեն կորոնավիրուսի շուրջ 40 – 50 միլիոն թեստերի կատարման հնարավորություններ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսի հատուկ ենթակոմիտեում հուլիսի 2-ին կայացած ունկնդրումների ժամանակ այդ գնահատականը տվել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարի օգնական ծովակալ Բրետ Ջիրուարը:
«Երկրում կատարվել է COVID-19-ի ավելի քան 35 միլիոն թեստ եւ այժմ օրական միջին չափով կատարվում է ավելի քան 550 հազար թեստ»,- ասել է նա: «Իմ գնահատմամբ՝աշնանը երկրում կլինեն ամսական 40-ից մինչեւ 50 միլիոն թեստ կատարելու հնարավորություններ»,- հայտարարել է Ջիրուարը: «Ոչ մի կասկած չկա այն հարցում, որ որքան շատ ենք մենք թեստավորում, այնքան շատ դեպքեր են հայտնաբերվում, բայց մենք կարծում ենք, որ խոսքը վերաբերում է (ախտահարման) դեպքերի թվի իրական ավելացմանը»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը երկրում վարակման դեպքերի թիվ աճը բացատրել է կատարվող թեստերի քանակի ավելացմամբ: Նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսով վարակման դեքերի քանակով աշխարհում դուրս է եկել առաջն տեղն այն պատճառով, որ երկիրն առաջին տեղում է գտնվում նաեւ թեստավորման մասշտաբներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: