Թուրքիան մտադիր է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) հետ նոր համաձայնագիր կքել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ:
Ճապոնիայի կառավարությունը մտաիդր է կրկին արտակարգ դրության ռեժիմ սահմանել, չնայած երկրի մի շարք տարածաշրջաններում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի միտումին:
Հայաստանի և Իսրայելի քաղաքական շրջանակներում, բոլորին լավ հայտնի է, որ Ավիգդոր Լիբերմանը իր գործունեության ողջ ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի քաղաքական շահերի բացահայտ պաշտպանի դերում՝ խեղաթյուրելով հակամարտության ամբողջ պատկերն ու իրականությունը: Ես ցավում եմ, որ Իսրայելի պետության քաղաքական շրջանակներում, բազմաթիվ պարկեշտ և բարեխիղճ քաղաքական գործիչների կողքին, կա նաև ռազմա-քաղաքական իրականությունը կեղծող քաղաքական գործիչ, ով առիթը բաց չի թողնում հայ-ադրբեջանական հակամարտության կրակի վրա իր բաժին յուղն ավելացնելու համար:
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել Բրյուսելի գագաթնաժողովում հանդես բերելու քաղաքական արիություն եւ համաձայնեցնելու 2021 – 2027 թվականների բյուջեն եւ համավարակից հետո ԵՄ-ի տնտեսության վերականգնման հիմնադրամը:
«Գուցե լինեն որոշակի լարվածություններ՝ կրակոցների տեսքով, սակայն ռազմական գործողություններ՝ որպես այդպիսին, բացառում եմ։ Չմոռանանք, որ Նախիջևանը որոշակի պայմանագրերով գտնվում է Թուրքիայի տիրույթում։ Եթե Նախիջևանի ճակատում իրականացվի որոշակի ռազմական գործողություն, ապա միանշանակ կդիտարկվի, որ այդ ռազմական գործողություններն իրականացնում է Թուրքիան, որքան էլ այն իրականացնի Նախիջևանի կայազորը։ Թուրքիան նման քայլի չի գնա, քանի որ խնդիր է ունենալու նաև Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունեն։ Այնպես որ, ես բացառում եմ այս շրջանում նմանատիպ զարգացումներ»,- նշեց փորձագետը։
Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան Իրանի հարավ-արեւմուտքի Բեխբեխան քաղաքում:
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի երեկոյան հետ են մղել անօդաչուների գրոհը Խամա նահանգի Սալամիա բնակավայրի շրջանում:
«Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքերը պարզապես պղծեցին աշխարհի գերագույն քրիստոնեական սրբավայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, այն դարձնելով մզկիթ։ Սրանով Թուրքիան թքեց ուղղափառ և կաթոլիկ աշխարհի դեմքին։ Խոսքս ուզում եմ եզրափակել մի հայտնի խոսքով՝ ավելի մարտունակ է այն բանակը, որի ղեկավարն առյուծն է, իսկ ծառայողները՝ ոչխարներ։ Իսկ այն բանակը, որի ծառայողներն առյուծներ են, իսկ ղեկավարը՝ ոչխար, ապա այդ բանակը մարտունակ չէ։ Ադրբեջանի պարագայում մենք ունենք լիակատար հարմոնիա, երբ բանակի ղեկավարը ոչխար է, իսկ եթե ոչխարներն ուզում են կոտորվել, ապա բարի գալուստ դժոխք»,- եզրափակեց խոսքը Գրիգորի Այվազյանը։
Չինաստանում Յանցզի գետի վրա կառուցված աշխարհում խոշորագույն «Սանսյա» ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մակարդակը 12 մետրով գերազանցել է կրիտիկական նորման չդադարող հորդառատ անձրեւների պատճառով:
Պենտագոնում հաստատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը գերձայնային հրթիռների փորձարկումների մասին, որի արագությունը 17 անգամ գերազանցում է ձայնի արագությանը:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Պակ Բյոն Սոկը հանդես է եկել ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու կառավարության անդամների հայտարարություններին։
Թուրքիան խոստացել է գաղտնի պահել C-400 զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) մասին տվյալները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի:
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրավիճակի վերաբերյալ։
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը եւ հասել 1 003 832-ի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Մարդկության հանդեպ կարող է ծառանալ XXI դարի վերջին շուրջ 1 միլիոն տեսակի կենդանիների եւ բույսերի անհետացման խնդիրը, եթե կենսաբազմազանության պաշտպանության անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն:
Պաղեստինն անհետացել է ամերիկյան Google ինտերնետ-ընկերության քարտեզներից, համոզվել են ՌԻԱ Նովոստիի թղթակիցները:
Ութ երկրներ պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են ռուսաստանցի զբոսաշրջիկներին ընդունել որոշակի պայմաններով:
Ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդացած անձինք կարող են պատվաստում չստանալ, նրանք ունենում են հակամարմինների լավ պաշտպանական տիտրեր:
Ոստիկանությունը գործ է հարուցել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա որդու դեմ:
Իսրայելի քաղաքացիները հուսահատ վիճակում են գտնվում կորոնավիրուսի պատճառով տնտեսական միջոցառումների կապակցությամբ, բայց բողոքները հազիվ թե անկարգության վերաճեն, հնարավոր են, ավելի շուտ, զանգվածային գործադուլներ, կարծիք է հայտնել իսրայելցի տնտեսագետ էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Կոնստանտին Բլյուզը:
Ռեփ-կատարող Քանիե Ուսեթն ԱՄՆ-ի նախագահի թեկնածում է գրանցվել Օկլահոմայի նահանգի ընտրական հանձնաժողովում:
Անցած օրվա ընթացքում ավելի քան ութսուն փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից:
«Փաշինյանն ասում էր, որ օպերատիվ կապ է գործում։ Իսկ ինչո՞ւ՝ երբ այդ հակամարտությունը ծագեց, չզանգեցին միմյանց այդ կապով, չկարգավորեցին իրավիճակը միայն մեկ զանգով։ Փաշինյանը մեկ անգամ չէ գովել Ալիևին, նրան ասել դաստիարակված և կիրթ անձ, որ, երբ Փաշինյանը նրա հետ շփվում է, որևէ խնդիր չկա, և այդ թեժ կապն ինչո՞ւ չգործեց»։
Թեհրանում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի պետի տեղակալ Ռեզա Ջալալի Հոշնուդը հայտարարել է, որ մայրաքաղաքի առանձին հիվանդանոցներ երկրում հիվանդության տարածման երկրորդ ալիքի ժամանակ մահճակալների եւ բուժաշխատողների անբավարարության են բախվել:
«Նաև արտաքին հիմք ուներ, որի արձագանքը որոշ երկրներ արդեն տվել են, այդ թվում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է իր դիրքորոշումը։ Այն ըստ էության հավասարակշռված է և հիմնված հստակ ազդակների վրա։
«Այսինքն՝ առաջին հերթին՝ հակամարտություն հիմնական արտաքին խաղացողների միջև, վերջին լուրջ բախումների դեպքում կար հակամարտություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ներկայումս նման բան չկա, երկրորդ՝ չկան լուրջ ներքին ճգնաժամեր ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, այսինքն՝ չկա մի իրավիճակ, որից կարելի է օգտվել և դրական մի բան քաղել պատերազմով։ Ուստի հետագա ռազմականացման համար հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Սկակովը։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: