Բաժիններ՝

Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը

Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը եւ հասել 1 003 832-ի: Ինչպես հուլիսի 17-ին հայտնել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, մեկ օրում հիվանդացածների թիվն աճել է ռեկորդային 34 956-ով:

Հիվանդացածների թվի ներկայիս օրական ռեկորդը երկրում դարձել  անընդմեջ երկրորդը եւ ութերորդը վերջին ինն օրվա ընթացքում:

Նախօրյակին արձանագրվել էր 32 695 նոր ախտահարված, հուլիսի 15-ին՝ 29 429 նոր հիվանդացածներ, հուլիսի 13-ին ռեկորդ էր դարձել 28 701 ախտահարվածը, հուլիսի 12-ին՜ 28 637-ը, 11-ին՝ 27 114-ը, անցած ուրբաթ օրը հաղորդվել էր 26 506, իսկ անցած հինգշաթի՝ 24 879 վարակածների մասին: Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր կորոնավիրուսային վարակից մահացածների թիվն անցած օրն ավելացել է 687-ով եւ հասել 25 602-ի: Երկրի հիվանդանոցներում բուժում է անցնում 342 473 հիվանդ, առողջացել է 635 757 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս