Բաժիններ՝

Չինաստանի «Սանսյա» ՀԷԿ-ում ջրի մակարդակը 12 մետրով գերազանցել է նորման

Չինաստանում Յանցզի գետի վրա կառուցված աշխարհում խոշորագույն «Սանսյա» ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մակարդակը 12 մետրով գերազանցել է կրիտիկական նորման չդադարող հորդառատ անձրեւների պատճառով: Այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

«Սանսյա» ՀԷԿ-ն աշխարհում խոշորագույն հնդրոէներգետիկական համալիրն է, որը գտնվում է Չինաստանի կենտրոնական մասի Հուբեյի նահանգում եւ տեղակայված է Յանցզի գետի վրա: «Սանսյա» ՀԷԿ-ի նախագծային հզորությունը 22,4 հեկտովատ է:

Հեղեղումների ենթարկված վայրերից տարհանվել է 1,4 միլիոն բնակիչ: Հուլիսի 17-ին ժամը 10:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 06:00) «Սանսյա» ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մուտքի արագությունը հասել է վայրկյանում 2,2 հազար խորանարդ մետրի, ջրի մակարդակը հասել է 157,11 մետրի, ինչը 12 մետրով գերազանցում է թույլատրելի մակարդակը»,-գրում է գործակալությունը՝ վկայակոչելով ջրային ռեսուրսների նախարարությանը:

Ինչպես հաղորդում է «Սինհուա»-ն, դեռ հուլիսի 15-ից ջրամբարում ջրի մակարդակի բարձրացման պատճառով «Սանսյա» ՀԷԿ-ն աշխատում է իր հնարավորությունների սահմանագծում՝ 22,5 մլն կիլովատ միագումար արտադրման հզորությամբ, հաղորդել էվՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս