
Սիրիական ՀՕՊ-ը հետ է մղել անօդաչուների գրոհը Խամա նահանգում

Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի երեկոյան հետ են մղել անօդաչուների գրոհը Խամա նահանգի Սալամիա բնակավայրի շրջանում: Այդ մասին հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
«Ձայները, որոնք լսվում էին երեկոյան, ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքն է Սալամիա քաղաքում՝ անօդաչուների գրոհը հետ մղելիս»,-գրում է գործակալությունը:
Պարզվում է, թե որտեղից են ուղարկվել անօդաչու թռչող սարքերը, եւ դրանց պատկանելությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: