Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 269 հազարը:
Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով, դարձնելով թիրախ, ու բողոքում է, որ ՀՀ ԶՈւ-երից այդ ուղղությամբ կրակ է արձակվել։
Ռուսաստանը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով` կողմերին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հրադադար հաստատել։
Իրանում Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել երկրի պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Ռեզա Ասղարին:
Մեծ Բրիտանիայում շուրջ 120 հազար մարդ կարող է մահանել այս ձմռանը երկրում սպասվող կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ հիվանդությամբ վարակվելուց հետո, եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն վիրուսի տարածումը վերահսկելու ուղղությամբ:
Ճապոնիայի իշխանությունները քննարկում են Տոկիոյի առաջիկա Օլիմպիական խաղերի մասնակիցների համար մուտքի ռեժիմի պարզեցման հնարավորությունը:
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը:
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 6 248, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 739 947-ի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացման կապակցությամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:
Մոնղոլիայի իշխանությունները մեկ մահացու վախճան են արձանագրել այտուցային ժանտախտով վարակվելու հետեւանքով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի հինգ զիծառայող, այդ թվում՝ սպաներ։
Կայացել է Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որն ավելի վաղ նախատեսված էր Միջերկրական ծովում ծագած ֆրանս-թուրքական կոնֆլիկտի քննարկման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արդեն երկու օր է, ադրբեջանական զինուժը հրետակոծում է Տավուշի մարզի հայկական դիրքերը, իսկ այսօր առավոտյան կրակել են Բերդ համայնքի վրա, որոշ դադարից հետո, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել են նաև համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Գվատեմալայի Հանրապետության կոնգրեսի պատգամավորները դատապարտում են հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։
Կորոնավիրուսի տարածման դեմ միջոցները, որոնք ձեռնարկվել են Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներում, թերություններ են ունեցել:
Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը հասել է 999-ի, ապաքինվել է 13 մարդ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հուլիսի 14-ին Եվրամիությանը (ԵՄ) մեղադրել է երկակի ստանդարտների մեջ Լիբիայում վերջինիս քաղաքականության պատճառով:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը և Սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին՝ դատապարտելով Ադրբեջանի կոնֆլիկտ հրահրող սադրիչ գործողությունները:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել մեկնաբանությամբ հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր քարտուղարի մտահոգությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել պահպանել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերած ագրեսիայի դատապարտման մասին հայտարարություններով են հանդես եկել աշխարհի մի շարք երկրների խորհրդարանականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։
Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 15-ից ժամանողների համար այլևս չի գործի 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պահանջը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ և ապակայունացնող գործողությունների առնչությամբ:
Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ է այրում:
«Ռուսաստանին հոգնեցրել է ռուսական խաղաքարտի շահարկումը Հայաստանում և Ադրբեջանում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վրա վերջին ժամերին բռնկված լարվածությանը։
Հուլիսի 13-ին ԱՄՆ-ում կկայանա ֆեդերալ բանտարկյալի՝ 17 տարվա ընթացքում առաջին մահապատիժը, եթե դատարանը վերջին պահին այն կասեցնելու որոշում չընդունի:
Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիրր Օրհան Փամուքը անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
2020 թվականին աշխարհի առաջատար ընկերությունների պարտքը կորոնավիրուսի համավարակի պատճառով 1 տրիլիոն դոլրով կաճի:
Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: