Քանիե Ուեսթը գրանցել է թեկնածությունը
Ռեփ-կատարող Քանիե Ուսեթն ԱՄՆ-ի նախագահի թեկնածում է գրանցվել Օկլահոմայի նահանգի ընտրական հանձնաժողովում: Այդ մասին են վկայում տեղական ընտրական հանձնաժողովի՝ հուլիսի 15-ին հրապարակված տվյալները:
Ընտրական հանձնաժոովի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ ռեփերը նշել է, որ կներկայացնի BDY (Birthday Party, որ կարելի է թարգմանել թե՛ որպես «Ծննդյան օրվա կուսակցություն» եւ թե՛ «Երեկույթ ծննդյան օրվա առթիվ») կուսակցությունը: Այսպիսով, առնվազն Օկլահոմայում կատարողի ազգանունը կհայտնվի ընտրաթերթիկում: Associated Press գործակալության տվյալներով՝ այդ նահանգում անկախ թեկնածուներ են գրանցվել նաեւ դաշնակահարուհի Ջեյդ Սիմոնսը եւ գործարար Բրոք Փիրսը: Միեւնույն ժամանակ մինչ օրս պարզորոշություն չկա, թե Ուեսթն իրոք կմասնակցի արդյոք նախագահական ընտրարշավին:
Հուլիսի 15-ին Intelligencer ինտերնետ-պորտալը, որը «Նյու Յորք» հանդեսի հավելվածն է, պնդել է, որ ռեփերն արդեն հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության դնելու պլաններից: Ըստ որում TMZ առցանց-հրատարակությունն անցյալ շաբաթ հայտնել է, որ ընտրություններում պայքարելու պատրաստակամության մասին ռեփերի հայտարարությունը հարուցվել է երկբեւեռ խանգարման սրումից, որով մեկ տարի չէ, որ տառապում է ռեփերը: ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Ընտրություններում դեմոկրատներից թեկնածուն կլինի, ինչպես սպասվում է նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, հանրապետականներից՝ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: