Բաժիններ՝

Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան տնտեսական իրադրության պատճառով

Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան Իրանի հարավ-արեւմուտքի Բեխբեխան քաղաքում: Այդ մասին հայտնել է իրավակարգի տեղական ուժերի ղեկավար Մոհամադ Ազիզին:

Նրա խոսքով՝ «Բեխբեխանի ոչ մեծ թվով բնակիչներ կոչից հետո» հուլիսի 16-ի երեկոյան հավաքվել էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի բողոք հայտնեն երկրում ստեղծված տնտեսական իրադրության առնչությամբ:

«Սկզբում ոստիկանությունը փորձել է մարդկանց համոզել ցրվել, սակայն նրանք դա չեն արել՝ սկսելով բացականչել դավադիր կարգախոսներ, ուստի այդ պատճառով էլ ոստիկանությունն ինքն է նրանց ցրել»,-Ազիզին հայտնել է IRNA գործակալությանը:

Նա հավելել է, որ ամեն բան ավարտվել է առանց նյութական վնասի եւ առանց տուժածների, իսկ ներկայում քաղաքում հանգիստ է: Այդուհանդերձ, ինտերնետի խափանումների մասին հաղորդագրություններ են հայտնվում երկրի հարավ-արեւմտյան մասում, որտեղ գտնվում է Բեխբեխան քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031