Բաժիններ՝

ՄԱԿ-ում նախազգուշացրել են 50 տարի անց 1 մլն տեսակի կենդանիների և բույսերի հնարավոր անհետացման մասին

Մարդկության հանդեպ կարող է ծառանալ XXI դարի վերջին շուրջ 1 միլիոն տեսակի կենդանիների եւ բույսերի անհետացման խնդիրը, եթե կենսաբազմազանության պաշտպանության անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը:

«Մենք պետք է պահպանենք կենսաբազմազանությունը: Այժմ Երկրի վրա կան 8,7 միլիոն տեսակի բույսեր եւ կենդանիներ, բայց մենք կարող ենք դրանցից շուրջ 1 միլիոնը կորցնել 50 – 100 տարի անց, եթե դրանց պահպանման ակտիվ գործողություններ չձեռնարկենք: Էկոհամակարգը մի համակարգ է, որ գործում է շատ նուրբ հավասարակաշռությամբ: Այն պատասխանատու է տեղումների, մաքուր ջրի եւ պարզապես օդի համար, որը մենք շնչում ենք, ուստի մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել կենսաբազմազանությունը»,- ընդգծել է Անդերսենը առցանց ձեւաչափով ՏԱՍՍ-ում կայացած խորհրդաժողովում:

«ՅՈՒՆԵՊ-ի շրջանակներում մենք խոսում ենք հետեւյալ ճգնաժամերի մասին. կլիմայական, բնական, շրջակա միջավայի աղտոտման եւ էկոհամակարգի ճգնաժամի մասին: Արկտիկական սառույցների անհետացումը, հրդեհներն Ավստարլիայում, արտակարգ շոգ եղանակը Ռուսաստանում եւ այլ երկրներում. այդ կարգի փոփոխությունները նորմա չեն: Մեզ պետք չէ, որ հավերժական սառույցները հալվեն, ուստի մենք պետք է գործենք»,- նշել է Անդերսենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս