
Բժիշկը գնահատել է ծանր տեսակի COVID-19-ից հետո պատվաստման անհրաժեշտությունը

Ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդացած անձինք կարող են պատվաստում չստանալ, նրանք ունենում են հակամարմինների լավ պաշտպանական տիտրեր: Այդ մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Այո, ես չգիտեմ, թե որքան երկարատեւ, բայց հաստատ կարելի է առաջիկա ժամանակաշրջանում պատվաստում չստանալ, որովհետեւ, ինչպես ցույց են տվել արդեն բավական բազմաթիվ հետազոտություններ, նրանք ունենում են հակամարմինների լավ պաշտպանական տիտրեր այդ վիրուսի նկատմամբ»,-Գինցբուրգը պատասխանել է այն հարցին, թե կարելի է արդյոք ծանր տեսակի կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց պատվաստում չնշանակել: