Բաժիններ՝

ՌՏՕԱ-ը հայտնել է այն երկրները, որոնք պատրաստ են ընդունել ռուսաստանցի զբոսաշրջիկներին

Ութ երկրներ պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստ են ռուսաստանցի զբոսաշրջիկներին ընդունել որոշակի պայմաններով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:

«Դրանք են՝ Թուրքիան, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Մաքսիկան, Մալդիվյան կղզիները, Խորվաթիան, Եգիպտոսը եւ Արաբական Էմիրությունները: Այս երկրներն անվերապահ տուրիստական ուղղություններն են եւ բարձր պահանջարկ են վայելում ռուսաստանյան շուկայում»,-պատմել է նա: Դրա հետ մեկտեղ Լոմիձեն նշել է, որ ամենուրեք գործում են որոշակի սահմանափակումներ:

Մեծ մասամբ խոսքն այն մասին է, որ սահմանը հատող զբոսաշրջիկը պետք է տեղեկանք ունենա COVID-19-ի բացակայության մասին: Նա հավելել է, որ մոտ ժամանակներս երկրների ցուցակը, որոնք պատրաստ են սահմանները բացել ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, կարող է համալրվել: «Հուլիսի տասնվեցին հասկանալի կլինի, թե կբացվի արդյոք Աբխազիան, երկու օրվա ընթացքում Իտալիան խոստացել է պատրաստել երկրների նորացված ցուցակը, մինչեւ հուլիսի վերջը տեղեկություն է սպասվում Իսպանիայի մասին»,-նշել է ՌՏՕԱ-ի գործադիր տնօրենը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռոսավիացիան մշակել է միջազգային ավիահաղորդակցությունների փուլային վերականգնման սխեման: Առաջին հերթին թռիչքները կարող են վերսկսել նպաստավոր համաճարակաբանական իրավիճակ ունեցող երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս