ԵԽ նախագահը ԵՄ-ի ղեկավարներին կոչ է արել հանդես բերելու արիություն և համաձայնեցնելու բյուջեն
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրամիության ղեկավարներին կոչ է արել Բրյուսելի գագաթնաժողովում հանդես բերելու քաղաքական արիություն եւ համաձայնեցնելու 2021 – 2027 թվականների բյուջեն եւ համավարակից հետո ԵՄ-ի տնտեսության վերականգնման հիմնադրամը:
Այդ մասին նա հուլիսի17-ին հայտարարել է լրագրողներին գագաթնաժողովի ժամանելուց հետո: Իր հերթին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գագաթնաժողովի ժամանելուց հետո ընդգծել է, որ ԵՄ-ն կկարողանա կորոնավիրուսի համավարակից դուրս գալ ավելի ուժեղ, եթե Միության պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին հաջողվի համաձայնեցնել բյուջեն եւ տնտեսության օժանդակման միջոցները:
Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների արտապլանային գագանաժողովը նվիրված է Եվրամիության յոթնամյա բյուջետային պլանին՝ 1,074 տրիլիոն եվրոյի չափով եւ համավարակից հետո տնտեսության վերականգնման հիմնադրամին՝ 750 միլիարդ եվրոյի չափով:
Եվրամիության վերականգնման պլանները, որոնք պատրաստել է Եվրահանձնաժոովը, նախատեսում են գերակա պետական դոտացիաներ ԵՄ-ի տնտեսության «կանաչ» եւ թվային ճյուղերին, մնացածը կֆինանսավորվի մնացորդային սկզբունքով: Եվրահանձնաժողովի վերջին գնահատումներով՝ 2020 թվականին ԵՄ-ին սպասում է համախառն ներքին արդյունքի անկում 8,3 տոկոսով, ինչը աննախադեպ ցուցանիշ է հետպատերազմյան պատմության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: