Բաժիններ՝

Իսրայելցի փորձագետը գնահատել է զանգվածային գործադուլների հավանականությունը երկրում

Իսրայելի քաղաքացիները հուսահատ վիճակում են գտնվում կորոնավիրուսի պատճառով տնտեսական միջոցառումների կապակցությամբ, բայց բողոքները հազիվ թե անկարգության վերաճեն, հնարավոր են, ավելի շուտ, զանգվածային գործադուլներ, կարծիք է հայտնել իսրայելցի տնտեսագետ էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Կոնստանտին Բլյուզը: «Իսրայելի կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների խնդիրը նրանց աչքի զարնող անհետեւողականությունն է: Որոշումները վատ են բացատրվել մարդկանց, դրանք գործնականում չեն հաստատվել վիճակագրությամբ:

Դա շարունակվում է առ այսօր: Չկան բավականաչափ լուրջ հետազոտություններ: Առաջին ալիքի ժամանակ մարդիկ դրան ըմբռնումով են վերաբերվել: Մարդիկ մտածում էին, որ տնտեսությունը կվերադառնա, եւ իրենք վերստին կկարողանան վաստակել: Բայց սկսվել է երկրորդ փուլը, ամեն բան կրկին պտտվում է, կրկին առանց որոշակի տրամաբանության»,-ասել է Բլյուզը: Փորձագետի կարծիքով՝ «օրինաչափությունը բոլորովին բացակայում է, ուստի մարդիկ դադարում են կատարել կառավարության որոշումները»:

«Վերջին որոշումները, օրինակ, մարզասրահների, լողավազանների փակումը, ռեստորաններում մարդկանց նոսրացումը, մեծ մասամբ սաբոտաժի են ենթարկվել, օրինակ մարզասրահները բացվել են որպես ստուդիաներ»,-հիշեցրել է նա: Նաեւ փորձագետը նշել է, որ կառավարությունն ինքը չի հետեւում իր ցուցուներին, այսպես, «ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվում, որ տրանսպորտի նախարարության միջոցառմանը չեն պահպանվել կանոնները, առողջապահության նախարարն իր մոտ երեկույթ է կազմակերպել, որտեղ ներկա է գտնվել չափազանց շատ մարդիկ, քան թույլատրվել է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս