Թուրքիայի պաշտոնական շրջանակները շարունակում են հայտարարություններ անել սահմանագոտու Տավուշի հատվածում «հայկական գնդակից ադրբեջանցի զինվորի սպանության» կապակցությամբ: Սպանության մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական կողմը, ինչը, սակայն չի հաստատվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինքնաթիռը, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո:
Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի էներգետիկական ծրագիրը կկործանի երկիրրը:
Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել է մինչեւ դեկտեմբերի 11-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը:
Չինաստանը Միացյալ ազգերի կազմակերպությանը կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը սեպտեմբերի 22-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառով մի շարք նոր սահմանափակումների մասին։
Ճապոնիայում ավարտվել են «Ավիգան» («Ֆավիպիրավիր», «Ֆավիլավիր») պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որի հետ մեծ հույսեր են կապում կորոնավիրուսի բուժման հարցում. ներկայում մասնագետները ձեռնամուխ են եղել ստացված տվյալների վերլուծությանը:
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի նմանակ՝ Գյոքսել Քայային «ծաղրածու» անվանած անձի դեմ քրեական գործ է հարուցվել Աթաթյուրքի հիշատակը վիրավորելու համար։
ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում է թույլատրել, որը մշակվել է Չումակովի կենտրոնում:
Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը:
«Դա, ի սկզբանե, անհեթեթություն է, որովհետև Տավուշի դեպքերից հետո արտգործնախարար փոխում է անձամբ ինքը՝ Ալիևը: Ինստիտուցիոնալ հիշողություն և մեծ փորձ ունեցող Մամեդյարովին նա փոխարինում է բացարձակ դիվանագիտական փորձ չունեցող և բանակցային գործընթացի հետ կապ չունեցող իրավաբան, տնտեսագետի հետ: Այն պահից, երբ նշանակումը եղավ, փորձագիտական շրջանակները խոսում էին այն մասին, որ մի քանի ամիս պարալիզացված է լինելու բանակցային գործընթացը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Անցյալ շաբաթ ես հրապարակեցի իմ հոդվածի առաջին մասը՝ նկարագրելով մի խումբ սևամորթ ամերիկացիների լոբբինգ իրականացնելու ջանքերը Թրամփի վերընտրման համար՝ հարուստ թուրք գործարարների ֆինանսական աջակցությամբ, որոնք միլիարդավոր դոլարներ էին ներդնելու Միացյալ Նահանգներում: Այս գործարարներից մեկը Ալի Աքաթն էր։
Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին:
Նավթի գները նախօրյակին կտրուկ անկումից հետո չափավոր կերպով նվազում են սեպտեմբերի 22-ի սակարկությունների ընթացքում, որը կապված է Լիբիայի արեւելքում արդյունահանումն սկսելու եւ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճի հետ։
Ստամբուլի Քարաքյոյ վարչական շրջանում հայտնաբերվել է Ռուսաստանում ծնված ամերիկացի լրագրող Անդրե Վլչեքի դին։
ԱՄՆ ֆինանսական նյութերի զանգվածային նոր արտահոսքի միջոցով պարզվել է, որ անօդաչու թռչող սարքերի և հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրությամբ զբաղվող իսրայելական խոշորագույն ընկերությունը՝ Israel Aerospace Industries-ը, 2012-2014 թվականներին առնվազն 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների (Jetfield Networks և Larkstone Ltd.), որոնք, ըստ հրապարակումների, որպես գաղտնի հիմնադրամ են օգտագործվել Ադրբեջանի վերնախավի համար:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի հիմնական թիրախը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է: Այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է eadaily.com կայքը:
Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աճել է ավելի քան 3,7 հազարով, ինչն առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման 218 նոր դեպքերից 137-ն արձանագրվել է Աջարիայում, այդ մասին լրագրողներին պատմել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն։
3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արեւելքի Կախեթի տարածաշրջանում, հայտնել է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։
Արեւելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր՝ կենտրոնակայանը Կահիրեում:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գաղափարն իրեն պաշտոնազրկում հայտարարելու Գերագույն դատարանի անդամի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար:
«Բետա» արեւադարձային մրրիկը, որը սեպտեմբերի 18-ին առաջացել է Ատլանտյան օվկիանոոսում, սեպտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնել է Տեխասի նահանգի ծովափին:
Ճապոնիան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բերենորոգումը եւ պատրաստ է դառնալու դրա մշտական անդամ:
Աշխարհում կորոնավիրուսով մահացության ամենացածր դեպքերի թիվը Սինգապուրում է գրանցվել: Այնտեղ վարակված ավելի քան 57.000 մարդկանց շրջանում ընդամենը 27 մահ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը՝ նշելով, որ, երբ Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության մասին՝ մասնավորապես նշելով, թե Արցախին չի կարող լինել այլ կարգավիճակ, քան Արցախն Ադրբեջանի կազմում, ապա դա արդեն ինքնին նախապայման է և անընդունելի: Իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանը հայտնի է իր մաքսիմալիստական դիրքորոշմամբ: Այդուհանդերձ, արդեն մի քանի տասնամյակ, մի քանի փուլերով, ընդհատումներով, ամեն դեպքում ունենք բանակցային գործընթաց: Կարծում եմ՝ խաղաղ բանակցային գործընթացին այլընտրանք լինել չի կարող, որովհետև դա բերում է հերթական էսկալացիայի և սադրանքի: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղան, և քննարկումները կշարունակվեն այդ ձևաչափով:
ԱՄՆ-ի Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավարն ասել է, որ երկրի Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահվան պատճառով նրա թափուր տեղը լրացնելու են նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուով: Գինսբուրգն 87 տարեկան հասակում մահացավ նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ: Թրամփը հայտարարել է, թե ինքն ուզում է, որ նոր դատավորն այս պաշտոնում երդում տա «առանց օր կորցնելու»: