ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:
Վաղը՝ սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի փակ ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։
Թուրքիան փորձում է ներգրավվել Արցախյան հակամարտության կոնֆլիկտում, և դրա հերթական ապացույցը սեպտեմբերի 27-ից մեկնարկած արցախաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող հարձակողական գործողություններն են, որոնց Թուրքիան աջակցում է՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ռազմական դաշտում։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով.
Տոկիոն մտադիր է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնել տարբեր բնագավառներում:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության:
Թուրքական լիրան սեպտեմբերի 28-ին պատմական հակառեկորդ է գրանցել։
Հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը ևս հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու համար Հայաստանի դեմ սրվող պատերազմում:
Ադրբեջանը շատ ավելի վախկոտ է, քան թվում է. Տաթևիկ Հայրապետյան. ՈՒՂԻՂ
Նավթի գնանշումները սեպտեմբերի 28-ին նվազում են պահանջարկի հեռանկարների պահպանվող անորոշության ֆոնին՝ Լիբիայում արդյունահանման աճի նշաններով հանդերձ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելն Ադրբեջանի՝ որպես միջազգային հանրության անդամի ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները կանխելու առավել գործուն մեխանիզմ է։
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
«ՀՀ նոր իշխանությունների դրույքը, այսպես կոչված, ժողովրդավարության վրա, որպես արտաքին քաղաքական և անվտանգային խաղաքարտ, այս պատերազմով ապացուցվեց, որ իրականության հետ բացարձակ որևէ առնչություն չունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին արևմտյան կառույցների արձագանքի համարժեքությանն ու ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարությանը։
Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը Շվեդիային և ողջ աշխարհին կոչ է անում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին:
Հեղինակավոր BBC լրատվականի թղթակիցը, եթերում մեկնաբանելով արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հեռուստադիտողին հստակ ներկայացրել է, որ դա միանշանակ ադրբեջանական հարձակում է, որը լավ պատրաստված, պլանավորված է եղել:
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող աջակցել կողմերից որևէ մեկին: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, գրում է «Грузия Онлайн» պորտալը:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանությունը և երկրի ներսում տարվող քարոզն ու տրամադրությունները հայտնի են եղել հայկական կողմին։ Եվ ընդհանուր առմամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու հետ կապված խնդիրն ընդամենը եղել է, թե երբ են ռազմական գործողություններ վերսկսում կամ աշխարհաքաղաքական ինչպիսի պայմաններում։
Ռուսաստանի Դաշնության Պետդումայի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան նշել է, որ ԼՂ շփման գծում ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը միայն յուղ է լցնում առանց այդ էլ թեժ կրակի վրա:
Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը ձերբակալվել է երկրի հատուկ ծառայությունների կողմից` համացանցում հակապատերազմական կոչեր անելու համար: Այս մասին հայտնում է OC-Media-ն:
Էսկալացիան սկսվել է վաղ առավոտյան, երբ ադրբեջանական ուժերը զանգվածային հարձակում են նախաձեռնել Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Մարտերը շարունակվում են: Մեր քաղաքացիական բնակավայրերն են հարձակման տակ: Մենք ունենք զոհեր խաղաղ բնակչությունից: Հարձակում է տեղի ունեցել շփման գծի երկայնքով տեղակայված պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Մենք նրանց վճռական պատասխան ենք տալիս: Եվ այս պահին շարունակական մարտերի փուլում ենք գտնվում, իսկ էսկալացիայի մասշտաբների վերջնակետը տեսանելի չէ: Սա այն է, ինչ մենք ունենք այս պահին:
2022 թվականին կիբեռգրոհների պատճառով համաշխարհային տնտեսության կրուստները կարող են հասնել 8 տրլիոն դոլարի:
«Մոսկվայի արձագանքի բովանդակությունը նույնն է, ինչ նախկինում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության գոտում ստեղծված պատերազմական իրավիճակին և ՌԴ դիրքորոշմանը։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հարցազրույցներ է տվել վրացական առաջատար Ռուսթավի 2, Իմեդի և Վրաստանի հանրային հեռուստաընկերություն լրատվամիջոցներին՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը:
Հեղինակավոր Forbes պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կիրառվող թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին:
Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 298-ով:
Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ և ռազմական էսկալացիայով, որի ընթացքում կիրառվում է տարբեր տեսակի ծանր զինտեխնիկա և օդուժ:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ:
Ճապոնիան կոչ է անում անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին մեղադրել է անգործության մեջ:
Ռուսաստանի եւ Չեխիայի ավիափոխադրողները հաղորդում են Մոսկվայի եւ Պրահայի միջեւ չվերթները վերագործարկելու մասին: