Չինաստանը ՄԱԿ-ին կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Չինաստանը Միացյալ ազգերի կազմակերպությանը կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին տեսաուղերձով հայտնել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:
«Չինաստանը ևս 50 մլն դոլար կտրամադրի Covid-19-ին արձագանքման ՄԱԿ-ի գլոբալ հումանիտար ծրագրին», հայտնել է նա:
ՉԺՀ-ի նախագահը հավելել է, որ Չինաստանը հաջորդ երկու տարվա ընթացքում երկու մլրդ դոլար կհատկացնի գյուղատնտեսության զարգացման, աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վերականգնման համար: