Բաժիններ՝

Հանրապետական սենատորների ջանքերը` երկրի Գերագույն դատարանում

ԱՄՆ-ի Սենատում հանրապետականների մեծամասնության ղեկավարն ասել է, որ երկրի Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահվան պատճառով նրա թափուր տեղը լրացնելու են նախագահ Թրամփի առաջարկած թեկնածուով: Գինսբուրգն 87 տարեկան հասակում մահացավ նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ: Թրամփը հայտարարել է, թե ինքն ուզում է, որ նոր դատավորն այս պաշտոնում երդում տա «առանց օր կորցնելու»: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Ինն անդամ ունեցող դատավորների խորհուրդը չափազանց կարեւոր հաստատություն է ԱՄՆ-ի օրենքներին վերաբերող հարցերում որոշումներ կայացնելու գործում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Սենատի հանրապետականներն արգելափակեցին դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած թեկնածուի հաստատումը որպես Գերագույն դատարանի դատավոր` իրենց քայլն արդարացնելով ընտրական տարի լինելու հանգամանքով:

Թրամփի դեմոկրատ մրցակից Ջո Բայդընն այժմ պնդում է, որ նոր դատավորի նշանակումը չի կարող տեղի ունենալ մինչեւ ընտրությունները:

Գերագույն դատարանում 27 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Գինսբուրգը ինը հոգանոց դատարանի ազատական չորս անդամներից մեկն էր: Նրա մահը նշանակում է, որ եթե նրա փոխարեն հանրապետականներին հաջողվի նշանակել իրենց թեկնածուին, դատարանում հավասարակշռությունը կշեղվի դեպի պահպանողականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս