
Բաղրամյան համայնքում բшխվել են «Toyota Corolla»-ն և անչափահասի վարած եռանիվ մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բաղրամյան գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 58-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան և 17-ամյա Ավետիք Ս․-ի վարած եռանիվ մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկավարը նախ տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։