Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց կառավարության ֆինանսավորման փաստաթուղթը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 22-ի երեկոյան ձայների մեծամասնությամբ ընդունել է մինչեւ դեկտեմբերի 11-ը դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը: Նսիտի հեռարձակումը տրվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Փաստաթուղթը պաշտպանել է 359 կոնգրեսական, դեմ է հանդես եկել 57-ը: Politico թերթի տվյալներով՝քվեարկությանը նախորդել է համաձայնությունը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, որը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի միջեւ, ֆերմերներին օգնության եւ դպրոցականների սննդի միջոցների տրամադրման շուրջը: Այժմ օրինագիծը պետք է քվեարկաություն անցնի Սենատում: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում այն ստորագրման կներկայացվի ԱՄՆ-ի նախագահին:

Նախաձեռնությանը պետք է հվանություն տրվի մինչեւ սեպտեմբերի 30-ը, երբ երկրում ավարտվում է 2020 ֆինանսական տաին: ԱՄՆ-ի բյուջեն չընդունվելու դեպքում կարող է սպառնալ նոր «շաթդաուն»՝ կառավարության աշխատանքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողներն արձակուրդ գնացին ռեկորդային 35 օրով: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ հանրապետականներն այն ժամանակ ձգտում էին 2019 ֆինանսական տարվա պետբյուջեում հասնելու ավելի քան 5,7 միլարդ դոլարի ներառման՝ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս