Բաժիններ՝

Թրամփը կարծում է, որ Բայդենն իր էներգետիկական ծրագրով կկործանի ԱՄՆ-ը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առաջիկա ընտրություններում իր մրցակից, դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի էներգետիկական ծրագիրը կկործանի երկիրրը:

«Մի քանի օր առաջ Բայդենը կրկին հիշեցրեց իր խոստման մասին, որ կպահանջի ածխաջրածինների զրոյական արտանետում: Հիմնականում դա նշանակում է, որ այլեւս չեն լինի նավթ, գազ, արդյունաբերություն՝ ոչինչ,- սեպտեմբերի 22-ին ասել է Թրամփը Փենսիլվանիայի նահանգում ունեցած ելույթի ընթացքում, որը հեռարձակել են Միացյալ Նահանգների առաջատար հեռուստաալիքները։ Չի լինի այլեւս երկիրը»: Սպիտակ տան ղեկավարը նաեւ Բայդենին մեղադրել է այն բանում, որ նա, լինելով փոխնախագահի պաշտոնում, աշխատատեղերն ԱՄՆ-ից փոխադրել է արտասահման:

Օգոստոսին Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում արտասանած ծրագրային ճառում Բայդենը շարադրել է իր «Վերականգնենք ավելի լավ, քան եղել է» (Build Back Better) հայեցակարգը: Այն նախատեսում է տնտեսության խթանման միջոցներ, նոր աշխատատեղերի ստեղծում մեքնաշինության եւ այսպես կոչված մաքուր էներգետիկայի բնագավառում, նոր ծրագրեր երիտասարդության համար, Թրամփի վարչակազմի օրոք խոշոր գործարարության համար սահմանված հարկային արտոնությունների վերացում: Հուլիսի կեսերին Bloomberg գործարար նորությունների գործակալությունը հայտնել է, որ Բայդենը նպատակ է դնում մինչեւ 2035 թվականն ԱՄՆ-ը փոխադրելու էներգիայի լիովին մաքուր աղբյուրների, դրա համար նա առաջարկում է ներգրավել 2 տրիլիոն դոլարի ներդրումներ չորս տարվա ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս