Բաժիններ՝

Գեղարքունքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 53»-ը․ կա 4 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 31 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվակ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930