ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ ևս մեկ պատվաստանյութ փորձարկել

ՌԴ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկում է թույլատրել, որը մշակվել է Չումակովի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Պատրաստուկի փորձարկումներին կմասնակցի ավելի քան երեք հազար մարդ, ինչը համապատասխանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին, նշել են նախարարությունում: Թեստովորումը մոտ ժամանակներս կսկսվի Կիրովում, Սանկտ-Պետերբուրգում եւ Նովոսիբիրսկում: Կամավորները պատվաստումից հետո 16 օր մեկուսացման մեջ կգտնվեն ստացիոնարում:

«Մենք հույս ունենք կլինիկական փորձարկումներն ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին»,-ասել է Չումակովի կենտրոնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Այդար Իշմուհամետովը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Ռուսաստանը գրանցել է օգոստոսին: Այն մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: Զանգվածային պատվաստումը կսկսվի պատրաստուկի արտադրության ավելացման եւ հետգրանցումային հետազոտությունների տվյալների հավաքման համեմատ:

Ռուսաստանում զուգահեռ անցկացվում են եւս երեք պատվաստանյութերի փորձարկումներ, որոնք մշակվում են «Վեկտոր» կենտրոնի, չինական Sinopharm-ի եւ անգլո-շվեդական AstraZeneca-ի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս