
Չինաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին եւ ԱՀԿ-ին մեղադրել է այն բանում, որ նրանք հանդես են եկել այն մասին ստահոդ հայտարարություններով, որ վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, ինչպես նաեւ, որ այն մարդիկ, որոնք ախտանշաններ չունեն, վիրուսը չեն փոխանցում: Նա նաեւ կոչ է արել ՄԱԿ-ին՝ Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի տարածման համար: «Ցավոք սրտի, հակառակ փաստերի, ամերիկյան կողմը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել է լուրեր մոգոնելու, անհիմն մեղադրանքների եւ Չինաստանին արատովորելու համար՝ ելնելով դատապարտելի քաղաքական նպատակներից: Չինական կողմը վճռական բողոք է հայտնում»,-ասվում է տարածված հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: