Բաժիններ՝

ԱՄՆ-ի փոխնախագահի ինքնաթիռը թռչնի է բախվել թռիչքի ժամանակ. CNN

Ինքնաթիռը, որտեղ գտնվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, սեպտեմբերի 22-ին Նյու Հեմփշիրի նահանգում մեկնաթռիչքի օդանավակայան է վերադարձել թռչնի հետ բախվելուց հետո: Այդ մասին, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Փենսի օգնականներին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մեկնաթռիչքից անմիջապես հետո: Օդանավը դրանից հետո շատ չանցած «որպես նախազգուշական միջոց» վայրէջք է կատարել: Այժմ այն զննում են մասնագետները: Սպասվում է, որ Փենսը եւ նրա օգնականները Վաշինգտոն կվերադառնան ուրիշ ինքնաթիռով: Միջադեպի հետեւանքով տուժածների մասին չի հաղորդվել: Փենսը Նյու Հեմփշիրում մասնակցում էր նախընտրական միջոցառումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930