«Հանուն արդարության պետք է նշել, որ եկել է ժամանակը, որպեսզի ԵՄ-ի այս ուղերձներին ՀՀ-ն համարժեք պատասխան տա՝ առաջարկելով ծրագրեր, որոնք կփաթեթավորվեն այս ֆինանսական աջակցության ծրագրերի ներքո:
Թուրք մասնագետները Ռուսաստանում հատուկ պատրաստություն կանցնեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը տեխնիկապես սպասարկելու համար։
Ամերիկացիները, ռուսները և մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:
Վենեսուելան փակում է ջրային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները:
Վերականգնումից հետո Հալեպի Քառասուն նահատակների հայկական տաճարում առաջին արարողությունները կկատարվեն մարտ-ապրիլ ամիսներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզաների ազատականացման հրամանագիր էր ստորագրել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողություն է մաղթել» դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին, որը հայտարարել է 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին։
Թուրքիան պատժամիջոց է սահմանել ադրբեջանցի դեսպանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվել է «թուրք-ադրբեջանական բարեկամությանը ստվեր գցելու» մեջ։
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության երեք պատգամավորներից բաղկացած խումբը որոշել է դուրս գալ կուսակցությունից:
Պոլսահայ երգչուհի Սիբիլը կմասնակցի 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին:
Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը:
Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն (Coreper) սեւ ցուցակում ներառել է եւս ութ ռուսաստանցիների՝ Կերչի նեղուցի միջադեպի համար եւ այդ ամբողջ ցուցակի գործողությունը երկարաձգել է կես տարով՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն են՝ վստահության ամրապնդումը, պայքարն ամբողջ աշխարհի համար ընդհանուր սպառնալիքների դեմ, համագործակցության ընդլայնումը տնտեսության բնագավառում, այս հիմքի վրա աշխատանք է տարվում ՄԱԿ-ում, ԱՊՀ-ում, G20-ի, BRICS-ի եւ այլ հարթակներում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել փետրվարի 21-ին պլանավորված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք է բանակցություններ վարեր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը հնացել է։
Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն վստահություն է հայտնել, որ «աշխարհի ժողովուրդները» կպաշտպանեն հանրապետությունն ԱՄՆ-ի կողմից զինված ներխուժման դեպքում:
Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում տեղի ունեցած Բուդապեշտյան գործընթացի 6-րդ համաժողովի ժամանակ, խոսելով սիրիացի փախստականներից, անդրադարձել նաև Թուրքիայում բնակվող հայերին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել խստացնել անօդաչու թռչող ապարատներից օգտվելու կանոնները՝ երկրի օդանավակայանների շուրջը ոչ թռիչքային գոտին ընդլայնելով 1-ից մինչեւ 5 կիլոմետր՝ Գաթվիք օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո:
Մեծ Բրիտանիան փետրվարի 20-ին նոր իրավական առաջարկություններ կներկայացնի Brexit-ի պայմանների վերաբերյալ, որոնք մշակել է Անգլիայի եւ Ուելսի գլխավոր դատախազ Ջեֆրի Քոքսը:
ԱՄՆ-ը բոլոր երկրներին կոչ է անում ձեռնարկել դիվանագիտական ջանքեր, որոնք կօգնեն Աֆղանստանում հաշտության բանակցություններ անցկացնելուն:
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ամբողջ Ֆրանսիայում կազմակերպված ցույցերին՝ բողոքելով երկրում հրեատեցության ալիքի դեմ, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, որն իրեն պետության ղեկավար է հռչակել, խորհրդարանական ընտրություններ հայտարարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
ՉԺՀ-ի Պետխորհուրդը հրապարակել է երկրի հարավում, Մարգարտե գետի դելտայում, արագացված տնտեսական եւ ինովացիոն զարգացման գոտի ստեղծելու պլանը:
Պետք է արձանագրեմ նաև, որ Հայաստանի նոր իշխանությունները մի քանի ամիս շարունակ փորձեցին խուսափել հստակ դիրքորոշումներից, որոշ բացառություններով, քանի որ ժամանակ առ ժամանակ խոսում էին բանակցություններում Արցախի մասնակցության մասին, սակայն շարունակում բանակցությունները նախկին ձևաչափով։
Համացանցում հայտնվել է Չինաստանի Գուանդունի նահանգում ճոպանային կամրջի պոկվելու տեսագրությունը, որի վրա զբոսաշրջիկներ են եղել:
«Հարց է առաջանում, Ռուսաստանի դիրքերը փաստորեն Սիրիայում ամրապնդելու, Ասադի հետ որևէ գործարքի մեջ մտնելու գինն ինչո՞ւմ է, այլ կերպ ասած, ի՞նչ է ստանում Հայաստանն այս քայլի դիմաց…»: