Բաժիններ՝

Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել

Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աճել է ավելի քան 3,7 հազարով, ինչն առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: «Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել է 3 712, վարակվածների ընդհանուր քանակը հասել է 429 193-ի»,- մեջբերում է անում նրա խոսքից Իրանի ISNA գործակալությունը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել է 178 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել է 24 656-ի», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930