Գրիպով և կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնպատկում է մահվան ռիսկը. Telegraph
Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում է մարդու մահվան ռիսկը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Public Health England (PHE) կառավարական ծառայությունը։
Նոր հետազոտության համաձայն, որի շրջանակում ուսումնասիրվել են այս տարվա հունվարից միչեւ ապրիլ հոսպիտալացվածների հիվանդության պատմությունները, «գերվարակով» հիվանդների մահացության մակարդակը կազմում է 43 տոկոս, մինչդեռ միայն կորոնավիրուսով վարակվածներինը՝ 23 տոկոս:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է The Daily Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի շուրջ 30 միլիոն բնակիչներ կստանան սեզոնային գրիպտի դեմ անվճար պատվաստման իրավունք, ինչն Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) թույլ կտա ավելի արդյունավետ հաղթահարել կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդի ալիքը: Բնակչության պատվաստման՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշէորագույն ծրագիրն ընդգրկում է 50-ից բարձր բոլոր բնակիչներն, մինչեւ 12 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին եւ բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչներին:
Միացյալ Թագավորության կառավարությունը հույս ունի, որ այս միջոցը կհանգեցնի գրիպով հիվանադացած մադկանց թվի կտրուկ կրճատման եւ թույլ կտա խուսափել NHS-ի գերբեռնվածությունից: Ակնկալվում է, որ զանգվածային պատվաստումը կնվազեցնի գրիպի ախտանիշներով մարդկանց թիվը, որոնք վարակման դեպքում պետք է կորոնավիրուսի թեստավորում անցնեն: еклама 14 Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ թագավորությունում ախտահարվել է շուրջ 400 հազար մարդ, որոնցից ավելի քան 41 հազարը մահացել է: Սեպտեմբերի 21-ին տարածված տվյալների համաձայն՝ 24 ժամում երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը գերազանցել է 4 հազարի նշագիծը՝ վերադառնալով մայիսի սկզբի մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: