Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը խոստացել է ամրապնդել Իսրայելի ռազմական գերակշռությունը Մերձավոր Արևելքում

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերն Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպմանը խոստացել է ամրապնդել հրեական պետության անվտանգությունն ու ռազմական գերակշռությունը Մերձավոր Արեւելքում: Սեպտեմբերի 22-ի երեկոյան այդ մասին հայտնել են Միացյալ Նահանգների գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Մեր գործընկերությունը սերունդները կառուցում են ընդհանուր արժեքների, շահերի եւ մտահոգությունների վրա,- մեջբերում է անում նախարարությունն Էսփերի խոսքից:- (…) Մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն է տարածաշրջանում: Կշարունակենք պահպանել Իսրայելի անվտանգության ապահովման մեր վաղեմի առաջնահերթությունը»: Նախարարները քննարկել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման համաձայնագրերի ստորագրումը, որոնք բացում են «տարածաշրջանային անվտանգության ամրապնդման պատմական հնարավորություն»: Գանցը Վաշինգտոն կատարած կարճատեւ այցի ընթացքում նաեւ հանդիպել է ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլլիի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս