Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում
3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել երկրի արեւելքի Կախեթի տարածաշրջանում, հայտնել է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է 12:35-ին Լագոդեխ քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա:
Էպիկենտրոնը գտնվել է 17 կիլոմետր խորության վրա:
Զոհերի եւ ավելածությունների մասին տվյալներ չեն ստացվել:
Վրաստանը սեյսմիկ միջին ակտիվության երկիր է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել է Վրաստանում, 7 մագնիտուդով տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչայի եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել է 9 բալ: Այդ երկրաշարժը հանգեցրել է շուրջ 200 մարդու մահվան, ավերվել են գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ, հաղորդել է Sputnik-ը: