Վրաստանում նոր վարակվածների աշխարհագրությունը. Աջարաիան մնում COVID-19-ի «կարմիր գոտի»
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման 218 նոր դեպքերից 137-ն արձանագրվել է Աջարիայում, այդ մասին լրագրողներին պատմել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բոքսի բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն։
Բժշկի խոսքով՝ երկրում վարակման աշխարհագրությունն ունի հետեւյալ տեսքը. Աջարիա – 137, Թբիլիսի – 47, Սմեգրելո Զեմո Սվանեթ – 6, Իմերեթ – 26, Գուրինա – 2:
Առողջացել է 40 հիվանդ: Ընդամենն առողջացածների թիվը 1 574 է: Դա փոքր-ինչ քիչ է 50 տոկոսից, քանի որ մենք շատ նոր դեպքեր ունենք: Մեկ օրում մահացել է երկու հիվանդ»,- նշել է Էնդելաձեն:
Նրա խոսքով՝ 16 հիվանդի վիճակը մնում է օրհասական: Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հվանդանոցին, ապա կլինիկայում բուժում է անցնում կորոնավիրուսով ախտահարված 33 հիվանդ: Մեկի վիճակը մնում է օրհասական, իսկ երկու հիվանդ գտնվում են ծանր վիճակում:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 913 դեպք: Մահացել է 22 մարդ, հաղորդել է Sputnik-ը: