Բաժիններ՝

Թրամփը պատասխանել է Գերագույն դատարանի թեկնածուի առաջադրման համար իմփիչմենտի սպառնալիքին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գաղափարն իրեն պաշտոնազրկում հայտարարելու Գերագույն դատարանի անդամի պաշտոնի թեկնածուի առաջադրման համար: Թրամփը սեպտեմբերի 21-ի երեկոյան հանդես է եկել կողմնակիցների առջեւ Թոլիդոյում (Օհայոյի նահանգ) կայացած հանրահավաքում։

Նրա խոսքով՝ «մարդիկ շատ հոգնել են» Փելոսիից: «Այժմ նրանք (դեմոկրատները) կրկին ցանկանում են ինձ իմփիչմենտ հայտարարել, եթե ես որեւիցե մեկին գերագույն դատավորի պաշտոնին առաջադրեմ, թեեւ ես դա պետք է անեմ Սահմանադրության համաձայն,- նշել է նախագահը:- Հայտարարե՛ք: Ես ցանկանում եմ, որ նրանք դա անեն»: Նա հավելել է, որ միակն է, ում «իմփիչմենթի կենթարկեն թափուր պաշտոնի համար առաջադրման պատճառով»:

«Մենք կքննարկենք ցնցող դատավորների հինգ թեկնածություններ»,- եզրափակել է պետության ղեկավարը:

Ինչպես սեպտեմբերի 20-ին ABC հեռուստաընկեության եթերում հայտարարել է Փելոսին, դեմոկրատներն ԱՄՆ-ի Կոնգրեսում տակավին ունակ են խանգարելու այն թեկնածության հաստատմանը, որը հանրապետական Թրամփը կառաջադրի մինչեւ նոյեմբերի 3-ի ընտրությունները: Նախագահի խոսքով՝ հավակնորդների համառոտ ցուցակն արդեն կազմված է, առաջնահերթությունը տրվում է կնոջ:

Reuters գործակալությունը հայտնել է, որ այդ ցուցակի մեջ են մտնում պահպանողական հայացքների կողմնակիցներ Էմի Քոնի Բարեթը, ինչպես նաեւ կուբայական ծագմամբ ամերիկուհի Բարբարա Լագոան: ԱՄՆ-ի Գերագույն դատարանում տեղը թափուր է մնացել սեպտեմբերի 18-ին 87-ամյա Ռութ Բեյդեր Գինզբուգրի քաղցկեղից մահվան պատճառով: Նա թվով երկրորդ կինն էր ԱՄՆ-ի պատմության մեջ, որը դարձել էր Գերագույն դատարանի դատավոր, եւ այդ պաշտոնում գտնվել է ավելի քան 27 տարի:

ԱՄՆ-ում դաշնային դատավորները նշանակվում են ցմահ պետության ղեկավարի ներկայացմամբ:

Համապատասխանաբար, դատավորների նշանակումները, որոնք իրականացվում են յուրաքանչյուր նախագահի կողմից, «ամենատեւանվագն» են եւ նրա ներքաղաքական ժառանգության գրեթե ամենակարեւոր մասը: Միացյալ Նահանգների Գերագույն դատարանում ինը դատավորներ են, մնացած ութից այս պահին հինգը նշանակվել են հանրապետական նախագահների կողմից, նրանցից երկուսը՝ Թրամփի կողմից: Գերագույն դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը եւ նշանակումը կարեւոր որոշում են գործող ղեկավարի համար: Նախագահի կողմից առաջադրվող թեկնածությանը պետք է հավանություն տա ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս