Արևելյան Միջերկրականի երկրներն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր
Արեւելյան Միջերկրականի պետություններն ստորագրել են գազի կազմակերպության ստեղծման համաձայնագիր՝ կենտրոնակայանը Կահիրեում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նավթի եւ հանքային պաշարների նախարարությունը, որտեղ սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արեւելյան Միջերկրականի երկրների գոյություն ունեցող գազի ֆորումը յոթ մասնակից երկրների ներկայացուցիչների մասակցությամբ լիարժեք կազմակերպության վերափոխելու Խարտիայի ստորագրման արարողությունը։
«Ֆորումը, որն ստեղծվել է 2019 թվականին, նպատակամիտված է տարածաշրջանային էներգետիկական շուկայի ստեղծմանը, առեւտրական հարաբերությունների ամրապանդմանը եւ մասնակից երկրներում պահանջարկի եւ առաջարկի բավարարմանը»,- մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը գերատեսչության հայտարարությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ նոր կազմակերպությունը կոչված է ապահովելու Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանից Եվրոպա եւ այլ պետություններ բնական գազի արտահանումը:
Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը, «Գազի արեւելամիջերկրական ֆորումը, որը մինչեւ հիմա սոսկ քննարկումների հարթակ էր, փաստորեն վերածվում է միջազգային կազմակերպության»: Նոր տարածաշրջանային կառույցի կանոնադրության վրա տեսախորհրդաժողովի ռեժիմով աշխատել են Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի, Կիպրոսի, Հորդանանի, Պաղեստինի եւ Իտալիայի էներգետիկայի նախարարների ներկայացուցիչները:
«Մենք ձգտում ենք դառնալու տարածաշրջանային էներգետիկական կենտրոն»,- խարտիան ստորագրելուց հետո հայտարարել է Եգիպտոսի նավթի եւ հանքային պաշարների նախարար Թարիք ալ Մուլլան: Կահիերում շահագրգռված են կազմակերությանը երկու երկրների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միացման հարցում: 2018 թվականի սեպտեմբերին Կահիրեն հրաժարվել է գազի ներմուծումից՝ անցնելով լիակատար ինքնաապահովման:
Դեռ ավելին, Եգիպտոսը հայտարարել է արտասահմանին մատակարարումները վերսկելու պատրաստակամության մասին: Նույն թվականին Եգիպտոսը եւ Կիպրոսն ստորագրել են Միջերկրական ծովի հատակով խողովակաշար գցելու համաձայնագիր՝ հեղուկացված բնական գազը Եվրոպայի երկրներ վերաարտահանելու նպատակով: Եգիպտոսը նաեւ պատրաստակամություն է հայտնել իսրայելական գազը Եվրոպա փոխադրելու հեղուկացված գազի եգիպտական կայանքներով: Հորդանինի հետ կնքվել է բնական գազի մատակարարումների պարտավորագիր Աքաբայի քիմիական համալիրի նպատակաների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: